ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Խնդիրը նիկոլի ասած թիվ 1 հերոսին՝ հարկատուին, տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելն է

Խնդիրը նիկոլի ասած թիվ 1 հերոսին՝ հարկատուին, տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելն է
05.01.2025 | 16:44

Երևան քաղաքի 2025թվականի արդեն հաստատված բյուջեով նախատեսվում է, որ ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների տեսքով եկամուտները կազմելու են 2.1 մլրդ դրամ՝ 2024-ի բյուջեի ցուցանիշից 57.4%-ով կամ 0.8 մլրդ դրամով ավելի։

Այս առիթով, թերևս տեղին է, հիշելը, որ Երևանի ՔՊԿ-ական իշխանության այս «ձեռքբերումը» իրականություն դարձավ

2024 թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացմամբ։ Քաղաքային իշխանություններն ամեն կերպ հերքում էին ավտոկայանման դրույքաչափերը ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեր մեղադրանքը և պնդում էին, որ այդ փոփոխությունը նպատակ ունի նվազեցնել ավտոմեքենաների հոսքը և բեռնաթափել քաղաքի կենտրոնը մասնավորապես, և մայրաքաղաքն ամբողջությամբ։

2024-ի ընթացքում մեկ անգամ չէ, որ «Մայր Հայաստանի» անդամներով արձանագրել ենք, որ փաստացի ո՛չ ավտոմեքենաների հոսքն է նվազել,

ո՛չ էլ քաղաքն է բեռնաթափվել, բայց փաստում ենք, որ

ՔՊԿ+ «Հանրապետություն» + «Հանրային ձայն»-ի համատեղ թանկացման հետևանքով միակ շոշափելի արդյունքը մայրաքաղաքի բյուջեի լրացուցիչ եկամուտների հավաքագրումն է։

Արձանագրենք նաև, որ 2024-ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների տեսքով եկամուտների հավաքագրումը գերակատարվել է և 36.0 %-ով կամ 490 մլն դրամով գերազանցում է նույնիսկ ամբողջ տարվա համար պլանավորված ցուցանիշին։

Ի վերջո, խնդիրը ոչ թե մայրաքաղաքի բեռնաթափումն է, այլ նիկոլի ասած թիվ 1 հերոսին՝ հարկատուին, տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելը, որը, ի դեպ, հիանալի իրականացնում են Երևանի քաղաքային իշխանությունները։ Ինչն ապացուցեցին կրկին անգամ նույն որոշումը հաստատելով Ավագանու վերջին նիստում` նույն այն որոշումը, որ ՀՀ վարչական դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։

Հիշենք, որ «Մայր Հայաստան»-ը 2024-ի փետրվարից վիճարկում է Կարմիր գծերի կայանման վարձավճարի թանկացման ավագանու որոշումը։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3297

Մեկնաբանություններ